Լրահոս
Հասարակական
14:46
05.05.22
348

Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 69 քաղաքացի

Img default alt hy

Ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել Երևանի տարբեր փողոցներնում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։

«Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 69 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։