Լրահոս
Հասարակական
19:07
09.09.24
371

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին երեք մեքենա է բախվել․ վթարից տուժածներին տեղափոխել են հիվանդանոց

Img default alt hy

Այսօր  ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են «Kia Sorrento», «Nissan Teana» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի հետևանքով «Nissan»-ը մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում և երթևեկությունը դարձել է դանդաղընթաց։
 
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։