Լրահոս
Հասարակական
11:09
14.08.25
368

Երեք ֆուտբոլիստ ազատվեց բանակից

Img default alt hy

Ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ հանդիսացող Ալբերտ Գագիկի Խաչումյանին, Կարեն Արթուրի Մելքոնյանին և Արսեն Միքայելի Սադոյանին կառավարությունն ազատեց բանակից։ Որոշումը կընդունվի այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստում։

Հիմնացորման մեջ նշվում է, որ նրանց տրամադրվել էր տարկետում մինչև 26 տարին լրանալը, որը համընկնում է 2025 թվականի ամառային զորակոչի հետ: Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացրած փաստաթղթերի՝ ներկա պահին նրանք համդիսանում են ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ: