Լրահոս
Միջազգային
23:18
28.03.25
241

Էրդողանը Պուտինին օգնություն է առաջարկում Ուկրաինայի հարցով. իրավիճակը թեժ է մնում ռազմաճակատում

 

Ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները կարծես չեն գործում՝ հակամարտող կողմերը շարունակում են թիրախավորել էներգետիկ ենթակառուցվածքները: Օգնության ձեռք մեկնելու առիթը ոչ մի կերպ բաց չի թողնում Էրդողանը: Թուրքիայի նախագահը նորից բանակցային հարթակ է առաջարկել Պուտինին: Էրդողան-Պուտին հեռախոսազանգում փորձագետներն ավելի շուտ Սև ծովում հացահատկի գործարքը վերսկսելու Թուրքիայի նպատակն են տեսնում, քան ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու՝ Էրդողանի մարդասիրական ցանկությունը: