Լրահոս
Միջազգային
17:49
01.04.22
156

Էրդողանը հուսով է` Պուտինի հետ զրույցից հետո պարզ կլինի Զելենսկու հետ հանդիպման օրը. «Anadolu»

Img default alt hy

«Մենք հայտարարել ենք Ստամբուլում հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին, հատկապես Ղրիմի և Դոնբասի վերաբերյալ քայլերի համատեքստում։

Զելենսկին դրական կարծիք ունի։ Պուտինն ավելի վաղ նույնպես դրական է արտահայտվել։ Այսօրվա զրույցից հետո կողմերն իրենք կորոշեն հանդիպման օրը», - ասել է Թուրքիայի նախագահը։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինի հետ ծրագրում է զրուցել այսօր` տեղական ժամանակով 16:00-ին (Երևանի ժամանակով` 17։00):