Լրահոս
Միջազգային
23:15
24.11.22
141

Էրդողանն օդից հարվածում է Սիրիայի նավթին ու սպառնում՝ «սա դեռ սկիզբն է»

Սիրիայում նոր էսկալացիայի ռիսկը պահպանվում է: Թուրքական օդուժը շարունակում է «ճիրան ու սուր» օպերացիան Սիրիայի հյուսիսում:

Հրթիռային հարվածներ են հասցվել Ալ-Հասաքա նահանգի նավթի և գազի հանքավայրերին: Սիրիական կողմը պահանջում է, որ թուրքական ու ամերիկյան ռազմական ներկայության հետք անգամ չմնա Սիրիայում: