Լրահոս
Միջազգային
23:28
26.12.22
124

Էրդողանի պրոռուսական խաղերը մեծ դժգոհություն են առաջացնում ՆԱՏՕ-ում

Էրդողանը ոտքն ամրացնում է ռուս-ուկրաինական հակամարտությունում՝ կարգելով իրեն հակամարտության միակ միջնորդ: Նա հայտարարել է, թե Արևմուտքը միայն սադրանքներով է զբաղված և կոնֆլիկտը լուծելու ջանք չի գործադրում:

Ուկրաինական հացահատկի արտահանմամբ միլիարդներ աշխատող Թուրքիան արդեն ազդում է արևմտյան պաշտոնյաների ջղերին: Նրանք կոչ են անում Էրդողանին չդառնալ Պուտինի ֆինանսական վահանը, որով Ռուսաստանի նախագահը պաշտպանվում է պատժամիջոցների կործանարար ազդեցությունից: