Լրահոս
17:40
19.01.23
105

Երասխում վիրավորված զինծառայողը վնասվածք է ստացել ազդրի շրջանում. նա 3 անչափահաս երեխաների հայր է․ Tert.am

Img default alt hy

Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարից  վիրավորում ստացած զինծառայող Ենոք Շահվերդյանը Արարատի մարզի Սուրենավան համայնքից է։ 

Tert.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Անի Վարդազարյանը հայտնեց, որ այս պահին նրա  վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չկա։

Ենոք Շահվերդյանը, ով պայմանագրային զինծառայող է, վիրավորումը ստացել է ազդրի շրջանում։ Նա 33 տարեկան է, ամուսնացած է ունի 3 անչափահաս երեխաներ։

Նշենք, որ զինծառայողին վիրահատել են Արարատի ԲԿ-ում։