Լրահոս
Տնտեսական
19:16
28.11.22
122

Քննարկվել է ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսության կարգավիճակի տրամադրման նպատակով համապատասխան գործընթացի հարցը

Img default alt hy

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենին։

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը շուկայական տնտեսության կարգավիճակի տրամադրման նպատակով համապատասխան գործընթացի իրականացման հարցը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տրամադրել ԱՄՆ-ի կողմից շուկայական տնտեսության կարգավիճակ ստանալու վերաբերյալ հայկական կողմից պատրաստված զեկույցը և իրականացնելու հետագա բանակցային գործընթացները։