Լրահոս
Քաղաքական
16:22
28.01.23
93

Եգիպտոսի նախագահը Երևանում է

Img default alt hy

Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին ժամանել է Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քիչ առաջ Եգիպտոսի նախագահի օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Օդանավակայանում Եգիպտոսի նախագահին դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Եգիպտոսի նախագահը Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցով: Մինչ Հայաստան ժամանելը, նա եղել է Ադրբեջանում: