Լրահոս
Քաղաքական
12:57
12.08.25
125

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվում է. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Մեր արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ նախապես հայտարարված համաձայնությամբ՝ երկուշաբթի ԵԱՀԿ մասնակից պետություններին շրջանառվել է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը և առաջարկվող համապատասխան որոշման նախագիծը։ Ինչպես գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել էին ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցները փակելու վերաբերյալ: