Լրահոս
Քաղաքական
22:17
22.10.25
201

Ձրի ցորեն կամ Ալիևի թակարդը. Հայաստանը կտրատելու են թուրք-ադրբեջանական ճանապարհները

Ղազախական հացահատիկը Ադրբեջանի տարածքով Հայաստան ներմուծելու մասին Ալիևի հայտարարությունից հետո Հայաստանի վարչապետը շտապել է պատասխան քայլն անել: Հենց այսօրվանից Հայաստանը պատրաստ է ապահովել, որ բեռնատարները Ադրբեջանից Թուրքիա ու հակառակ ուղղությամբ անցնեն Հայաստանի տարածքով: Այդ մասին Հայաստանի ղեկավարը հայտարարել է Վրաստանում «Մետաքսի ճանապարհ» համաժողովի ժամանակ, որին ներկա է եղել նաև նրա ադրբեջանցի պաշտոակիցը: Փաշինյանը ուրախ կլիներ ապահովել նաև Ադրբեջան-Նախիջևան կապը, բայց ենթակառուցվածքներ դեռ չկան: