Լրահոս
Միջազգային
21:30
26.02.22
235

ԴԺՀ-ում հայտարարել են 12 բնակավայրերի գրավման մասին

Img default alt hy

ԴԺՀ-ի ւժերը հարձակողական գործողություններ են ծավալում, Դոնբասում 12 գյուղ վերցվել է վերահսկողության տակ, ասել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։

«Ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Նիկոլաևկա, Նովոգնատովկա, Բոգդանովկա, Տրուդովսկոե, Ռիբինսկ, Վասիլևկա, Ստարոգնատովկա, Չիչերինո, Պրոխորովկա, Անդրեևկա, Պավլոպոլ, Պիշչևիկ բնակավայրերը, ինչպես նաև դրանց հարակից տարածքներն ու ճանապարհները»,- ։ լրագրողներին հայտնել է պաշտոնյան։

Նա հավելել է, որ ԴԺՀ-ի ստորաբաժանումները «դուրս են եկել Դմիտրովկա, Սվոբոդնոյե, Դոնսկոյե և Անալոլ բնակավայրեր»։