Լրահոս
Հասարակական
23:10
16.08.22
175

Ձերբակալվածներ, մեղադրյալներ դեռ չկան. քննիչները չեն կարողանում մոտենալ պայթյունի էպիկենտրոնին

Քննիչներն ու փորձագետները սկսել են «Սուրմալուի» զննությունը, բայց դեռ չեն կարողացել մոտենալ հրդեհի և պայթյունի առաջնային օջախին: Առգրավվել են տարածքի բոլոր տեսաձայնագրող սարքերը:

Գլխավոր դատախազի խորհրդականը երեկոյան հայտնել է, որ քննության առարկա են բոլոր վարկածները, այդ թվում՝ կոնկրետություն պարունակող մամուլի հրապարակումները:

Հարցաքննված շուրջ երկու տասնյակ մարդկանց թվում դեռ չկան տոնավաճառի տնօրինության ներկայացուցիչներ:

Ձերբակալվածներ, մեղադրյալներ ևս չկան: