Լրահոս
Միջազգային
15:07
15.01.25
397

Ձերբակալել են Հարավային Կորեայի նախագահին. նա հանձնվել է՝ արյունահեղությունից խուսափելու համար

 

Սեուլը ձերբակալել է պաշտոնանկ արված նախագահին: Այսօր է հարավկորեական Յոնհապ լրատվականը հայտնել, որ քննիչները ձերբակալել են Յուն Սոկ Յոլին: Նա մեղադրվում է ապստամբության համար: Ըստ հարավկորեական աղբյուրի՝ Յոլը հարցաքննվել է, ասել, որ չի ընդունում մեղադրանքը, սակայն ինքնակամ հանձնվել է իրավապահներին՝ «արյունահեղություններից խուսափելու համար»: Ինչպես հիշում եք, դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը երկրում ռազմական դրություն էր հայտարարել: Դրանից հետո երկրի 6 կուսակցություններ իմփիչմենթի գործընթաց էին սկսել: