Լրահոս
Քաղաքական
17:45
26.03.25
340

Դուք պարզապես վարչապետի խորհրդականի աթոռը փոխել եք գլխավոր դատախազի աթոռով. Գալստյանը՝ Վարդապետյանին

Img default alt hy

Դուք պարզապես վարչապետի խորհրդականի աթոռը փոխել եք գլխավոր դատախազի աթոռով՝ շարունակելով իրականացնել վարչապետի հանձնակատարի առաքելությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

«Տիկին Վարդապետյան, ՀՀ Սահմանադրությամբ դուք և ձեր կողմից ղեկավարվող կառույցը լիազորված է լինելու մեր և մեր պետական շահերի գլխավոր պաշտպանը։

Այսպես է Սահմանադրությամբ և ցավոք՝ սոսկ թղթի վրա։ Իրականությունը բոլորովին այլ է։

Առիթ ունեցել եմ այս ամբիոնից հայտարարելու և նորից եմ կրկնում՝ որքան էլ փորձեք անկախ և անաչառ դատախազի իմիջ ձևավորել, ձեզ չի հաջողվում»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։