Լրահոս
Հասարակական
21:30
25.01.23
158

«Դիտավորյալ սպանել են տղաներին». հրդեհի պատճառով մահացած զինծառայողների հարազատները հարցեր ունեն

Ոչ թե անզգուշությամբ առաջացած հրդեհ, այլ կանխամտածված սպանություն: Բանակային ողբերգության զոհերի հարազատները, որոնց հետ խոսել են «Հայլուր»-ի թղթակիցները, պնդում են՝ Ազատ գյուղի զինվորական կացարանը հրդեհվել է սահմռկեցուցիչ  սպանության հետքերը վերացնելու համար:

Զոհերից մեկի՝ Արամ Մանուկյանի հարազատները կարծում են, որ տղաներին թունավորել- սպանել են ու հետո կրակի տվել կացարանը: Նրանք կասկածանքով են ընդունում  պաշտոնական վարկածը: