Լրահոս
Սպորտ
21:50
27.11.22
173

Դևիսը դարձավ Կանադայի՝ ԱԱ-ների պատմության առաջին գոլի հեղինակը

Img default alt hy

ԱԱ 2022-ի խմբային փուլի երկրորդ տուրում Կանադան մրցում է Խորվաթիայի հետ։

Հանդիպման մեկնարկում կանադացիների կազմում հաշիվը բացել է Ալֆոնսո Դևիսը։ Նա դարձել է Կանադայի հավաքականի՝ աշխարհի առաջնություններում առաջին գոլի հեղինակը։

Կանադայի հավաքականը Մունդիալին մասնակցել էր միայն 1986 թվականին, սակայն խմբային փուլի 3 խաղերում գոլ չէր խփել։

ԱԱ 2022-ի առաջին տուրում թիմը նվազագույն հաշվով պարտվել էր Բելգիային։

Աղբյուր  ArmSport.am