Լրահոս
Իրավական
18:06
23.10.25
164

Դավիթ Համբարձումյանին ազատազրկեցին 6 տարի, 3 ամիս ժամկետով

Img default alt hy

Դավիթ Համբարձումյանին ազատազրկեցին 6 տարի, 3 ամիս ժամկետով, քիչ առաջ հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Քիչ առաջ Երևանի քրեական դատարանը (դատավոր Ժ.Չիչոյան) հրապարակեց դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանք»,- հայտնեց փաստաբանը։