Լրահոս
Քաղաքական
10:33
01.12.22
206

Դավիթ Գևորգյանը նշանակվել է վարչապետի օգնական

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ վարչապետի օգնական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը:

«Շնորհակալ եմ ՀՀ վարչապետին վստահության ու տրված հնարավորության համար։ Ջանք ու եռանդ չխնայելով և բազմապատիկ պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայությունս պետական կառավարման համակարգում՝ հանուն Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի», - գրել է նա։