Լրահոս
Քաղաքական
12:34
04.04.23
100

Դավաճանը դուք եք, որ դավաճանել եք ձեր արժեքներին․ Թովմասյանը կոչ արեց չսպառնալ

Img default alt hy

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցի քննարկումն ընթանում է լարված մթնոլորտում, ՔՊ-ական պատգամավորները, ՄԻՊ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը պարբերաբար ռեպլիկներ են անում։

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը, դիմելով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին, զգուշացրեց՝ ապահովել նիստի բնականոն ընթացքը. «Եթե թեկնածուն ևս մեկ անգամ իրեն թույլ տվեց ռեպլիկներ անել մեր պատգամավորների խոսքի ընթացքում կամ խոսքից հետո՝ դուք եք կրելու պատասխանատվությունը նիստի բնականոն ընթացքը խաթարելու համար։ Հավաքեք ձեր թեկնածուին»։

Թագուհի Թովմասյանը կոչ արեց չսպառնալ։

«Եթե դուք հետևեք իմ օրինակին, կլինեք շատ լավ և սիրված պատգամավոր, վստահեցնում եմ։ Բայց դուք չհետևեցիք մեր օրինակներին, փախաք ու դավաճանեցիք մեր թիմը»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

«Դավաճանը դուք եք, որ դավաճանել եք ձեր արժեքներին, անցյալին և այն խոստումները, ինչով եկել եք իշխանության»,- արձագանեց Թովմասյանը։

Նա նաև նշեց. «Դուք եկել եք կոնկրետ առաքելությամբ, որ անպայման խոչընդոտեք։ Դուք անընդհատ սադրում եք, ես հայտարարում եմ՝ եթե որևէ միջադեպ տեղի ունենա, պատասխանատվությունը կրում է իշխանական խմբակցության քարտուղարը»։