Լրահոս
Իրավական
21:12
16.08.25
405

Դատավորը չի կատարել դատական նիստի և վայրի մասին պատշաճ ծանուցումն ապահովելու իր պարտականությունը․ պաշտպաններ

Img default alt hy

Միքայել սրբազանի պաշտպանների թիմը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Միքայել Սրբազանի հետ կապված քրեական գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2025թ. օգոստոսի 18-ին (երկուշաբթի), ժամը 14:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում (ք.Երևան Գյուլիքևխյան 20 հասցեում, դահլիճ N 3):

Դատական նիստը դռնբաց է:

Հ.Գ. դատավորը չի կատարել դատական նիստի և վայրի մասին պատշաճ ծանուցումն ապահովելու իր պարտականությունը»։