Լրահոս
Սպորտ
23:30
30.01.23
143

Դանիայի հավաքականը 3-րդ անգամ անընդմեջ դառնում է հանդբոլի աշխարհի չեմպիոն

Img default alt hy

Դանիացի հանդբոլիստները ԱԱ-2023-ի եզրափակիչ խաղում հաղթել են Ֆրանսիայի հավաքականին և հռչակվել չեմպիոն։ Ստոկհոլմում կայացած հանդբոլի տղամարդկանց աշխարհի 28-րդ առաջնության եզրափակիչն ավարտվել է 34:29 հաշվով։

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ դանիացիները պատմության մեջ ընդհանուր առմամբ երրորդ անգամ ու նաև անընդմեջ երրորդ անգամ նվաճեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Դանիացիները նաև չեմպիոն էին դարձել 2019 և 2021 թվականներին։

Դանիայի հավաքականը աշխարհում միակն է, որը 3 անգամ անընդմեջ չեմպիոն է դարձել։

Տղամարդկանց հանդբոլում աշխարհի ամենատիտղոսակիր թիմը մնում է Ֆրանսիայի հավաքականը, որը ունի 6 հաղթանակ։