Լրահոս
Առողջապահական
18:40
17.08.22
107

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 592 միլիոնը

Img default alt hy

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 17-ի առավոտվա դրությամբ կազմել Է 592 միլիոն 297 հազար 394: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր աշխարհում COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 441 հազար 306 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան և Հարավային Կորեան: Ախտահարվածների և ինֆեկցիայի հետևանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 93 միլիոն 140 հազար 979 և 1 մլն 37 հազար 935, Հնդկաստանում՝ 44 միլիոն 286 հազար 256 և 527 հազար 134, Բրազիլիայում՝ 34 միլիոն 201 հազար 280 և 681 հազար 763, Ֆրանսիայում՝ 34 միլիոն 455 հազար 445 և 154 հազար 282, Գերմանիայում՝ 31 միլիոն 666 հազար 475 և 146 հազար 30, Մեծ Բրիտանիայում՝ 23 միլիոն 634 հազար 960 և 186 հազար 798, Իտալիայում՝ 21 միլիոն 518 հազար 365 և 174 հազար 172, Հարավային Կորեայում՝ 21 միլիոն 682 հազար 816 և 25 հազար 752 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը օգոստոսի 17-ի առավոտվա դրությամբ կազմել Է 828,7: Հնդկաստանում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 374, Բրազիլիայում՝ 3160, Ֆրանսիայում՝ 2337, Գերմանիայում՝ 1731, Մեծ Բրիտանիայում 2711, Իտալիայում՝ 2890, Հարավային Կորեայում՝ 501 մարդ: ԱՄՆ-ի վերաբերյալ տեղեկությունները բացակայում են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: