Լրահոս
Աշխարհ
15:45
27.11.22
159

Ցույցեր Շանհայում՝ ընդդեմ հակաքովիդային նոր սահմանափակումների դեմ

Img default alt hy

Չինաստանի բազմամիլիոնանոց Շանհայ քաղաքի բնակիչները կիրակի օրը ցույց են անցկացրել Չինաստանում այսօր կիրառվող կոշտ հակաքովիդային սահմանափակումների դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Շանհայի բնակիչներից մեկը, ով խնդրեց անանուն մնալ, գործակալությանն ասել է, որ կիրակի օրը քաղաքում մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ Չինաստանի իշխանությունների խիստ հակաքովիդային քաղաքականությանը: 

Վերջին մի քանի օրերին սոցցանցերում սկսել են հայտնվել տեսանյութեր, որոնք ենթադրաբար նկարահանվել են Չինաստանի տարբեր քաղաքներում, որտեղ մարդիկ կարգախոսներ են վանկարկում կոշտ հակաքովիդային սահմանափակումների և լոքդաունների դեմ։ Հայտնվելուց հետո նման տեսանյութերն արագ հեռացվում են չինական սոցցանցերից։

Վերջին ամիսներին Չինաստանում կրկին նկատվում է համաճարակաբանական իրավիճակի վատթարացում ՝ կապված COVID-19-ի բազմաթիվ լոկալ բռնկումների հետ, ինչի պատճառով մի շարք քաղաքներում մասնակի լոքդաուններ են մտցվել, իսկ մարդիկ ստիպված են ամեն օր ՊՇՌ թեստավորում անցնել։

Այսպես, նոյեմբերի 24-ից՝ COVID-19-ով հիվանդացության աճի ֆոնին խստացվել են սահմանափակող միջոցները՝ Չինաստանի մի շարք խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Պեկինում և Շանհայում։

Չինաստանը կորոնավիրուսային համաճարակի գրեթե սկզբից որդեգրել է վիրուսի նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականություն, չինական հակահամաճարակային վերահսկողությունը շարունակում է մնալ աշխարհում ամենախիստներից մեկը: