Լրահոս
Քաղաքական
22:56
09.09.24
244

Ցնցված եմ հայերի տառապանքների պատմություններով․ Նիդեռլանդների դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

Img default alt hy

«Ցնցված եմ այս թվով հայերի աներևակայելի տառապանքների ցուցադրությամբ ու պատմություններով: Հուշարձանը առհավատչյա է այս սարսափելի ողբերգությունը չմոռանալու համար»: Մարիկե Մոնրո-Վինթերը` Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանը, այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել հուշակոթողին, շրջել ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: 

Այդ մասին հայտնում են ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանությունից։