Լրահոս
Արցախ
12:17
08.01.21
61

Չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Ասկերան երկու համայնքում և Մարտունիում

Img default alt hy

Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի կողմից չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, ինչպես նաև Մարտունիում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը.


«Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Պարզաբանումների համարկարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- ասված է հաղորդագրության մեջ։