Լրահոս
Միջազգային
22:32
26.12.22
132

Չինաստանը կհանի կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի պահանջը երկիր ժամանողների համար

Img default alt hy

Չինաստանը կթեթևացնի կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային սահմանափակումները երկիր մուտք գործողների համար: Այս մասին երկուշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Չինաստան ժամանող անձինք պետք է անցնեն PCR թեստավորում մեկնելուց 48 ժամ առաջ: Բացասական արդյունքի դեպքում նրանք կկարողանան մուտք գործել ՉԺՀ՝ առանց դեսպանատան կամ հյուպատոսության առողջապահական ծածկագիր պահանջելու՝ մաքսային առողջապահական հայտարարագիրը լրացնելիս:

Չինաստանի իշխանությունները 2020 թվականին սահմանափակումներ են մտցրել արտերկրից ժամանող անձանց համար: Չինաստան ժամանող ուղևորները ստիպված են եղել անցնել պարտադիր կարանտին։ Մեկուսացման ժամկետը սկզբում երեք շաբաթ էր, հետո աստիճանաբար կրճատվեց, իսկ հիմա հինգ օր է։

Նաև հայտարարվել է, որ ՉԺՀ Պետական ​​խորհրդի որոշմամբ՝ COVID-19-ը կհանվի այսպես կոչված «Ա» դասի հիվանդությունների ցանկից, որոնք ենթակա են սահմանային հսկողության հատուկ սահմանափակումների։