Լրահոս
Աշխարհ
10:10
18.07.22
152

Չինաստանում ձկնորսանավի խորտակման հետևանքով յոթ մարդ է զոհվել

Img default alt hy

ՉԺՀ-ի արևելյան ափին ձկնորսանավի խորտակման զոհ Է դարձել յոթ մարդ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Միջադեպը տեղի Է ունեցել հուլիսի 17-ին՝ ցերեկը, Չզեցզյանի արևելյան նահանգի Նինբո քաղաքի ջրատարածքում: Այն բանից հետո, երբ նավը շրջվել Է, ջրում հայտնվել Է 16 մարդ:

Փրկարարներին հաջողվել Է ջրից դուրս հանել նախ ինը մարդու, իսկ անուհետև ևս վեց մարդու առանց կյանքի նշանների, մեկը համարվել Է անհայտ կորած: Երկուշաբթի առավոտյան իշխանությունները հավաստել են ևս մեկ ձկնորսի մարմինը հայտնաբերելու մասին: