Լրահոս
Հասարակական
10:00
29.03.25
250

Չիմանալով՝ վարկ են վերցրել. համակարգված թալա՞ն, թե՞ ֆինանսական անգրագիտություն

 

Հայաստանում ֆինանսական խարդախությունների թիվը տարեցտարի աճում է: Զեղծարարների զոհ դարձած քաղաքացիները վստահ են՝ մեր երկրում գործող բանկերի բացթողումն է, որ հանցագործներն իրենց անունով վարկեր են ձևակերպում: Կենտրոնական բանկ, Քննչական կոմիտե, դատախազություն դիմած մարդիկ այսօր կեսօրից հետո հավաքվել են ԱյԴի բանկի մոտ: Բանկային ոլորտի աշխատողներ, կիբերանվտանգության փորձագետներ վստահեցրել են, որ հաճախ մեդիագրագիտության պակասի պատճառով են մարդիկ հայտնվում հաքերների թիրախում: