Լրահոս
Քաղաքական
12:00
28.10.25
78

«Չեխ ժողովրդին մաղթում ենք բարգավաճում և առաջընթաց»․ ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեխիային Ազգային օրվա առթիվ

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը X-ի միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Ազգային օրվա կապակցությամբ՝ չեխ ժողովրդին մաղթելով բարգավաճում և առաջընթաց։

«Չեխ ժողովրդին մաղթում ենք բարգավաճում և առաջընթաց։ Հայաստանը արժևորում է իր բարեկամությունն ու ակտիվ համագործակցությունը Չեխիայի հետ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում»,-ասված է ԱԳ նախարարության գրառման մեջ։