Լրահոս
Սպորտ
22:55
19.01.23
134

Չելսին կարող է հերթական խոշոր տրանսֆերն իրականացնել

Img default alt hy

Կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն հունվարին կարող է «Բրայթոնից» տեղափոխել «Չելսիի»։

Ինչպես հայտնում է CBS Sports-ի լրագրող Բեն Ջեյքոբսը, «Բրայթոնը» Էկվադորի հավաքականի խաղացողի համար ցանկանում է ստանալ մոտ 85 միլիոն եվրո։

Ընդ որում, «Չելսին» արդեն առաջարկել էր 73 միլիոն եվրո։

Նշենք, որ խաղացողով հետաքրքրված է նաև «Նյուքասլը», որը դեռ ոչ մի առաջարկ չի արել:

Այս մրցաշրջանում Կայսեդոն իր ակումբի կազմում անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։

Աղբյուր  ArmSport.am