Լրահոս
Միջազգային
14:28
02.02.23
70

Ճապոնիան 170 միլիոն դոլար է տվել Ուկրաինային՝ կարևոր ենթակառուցվածքները վերականգնելու համար

Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինային տրամադրել է 170 միլիոն դոլարի դրամաշնորհ՝ կարևոր ենթակառուցվածքների վերականգնման համար: «Միջոցները ուղղվելու են արտահերթ վերականգնման ծրագրերի իրականացմանը»,- նշված է Ուկրաինայի կառավարության կայքում: Կիևի և Տոկիոյի միջև դրամաշնորհային համաձայնագրի կնքման հարցում միջնորդել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը: