Լրահոս
Աշխարհ
23:37
17.07.22
183

Ճապոնական Սակուրաջիմա հրաբխի ժայթքման տեսանյութը հայտնվել է համացանցում

Img default alt hy

Ճապոնիայի Կագոսիմա նահանգում ժայթքել է Սակուրաջիմա հրաբուխը։ Այս մասին հայտնել է Crisis24 պորտալը։

Ականատեսները համացանցում տարածել են կադրեր բնության տարերքից։

Նշվում է, որ հրաբխի ժայթքումն ուղեկցվել է մեծ քանակությամբ ծխի ու մոխրի արտանետումով։

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Ավելի վաղ տեղի օդերևութաբանական գործակալությունը Սակուրաջիմա շրջանի բնակիչներին նախազգուշացրել էր մոխրի արտանետումների և դրա պատճառով ճանապարհները փակվելու հավանականության մասին։