Լրահոս
Միջազգային
20:19
15.08.25
196

CCCP շապիկ, մի կամակոր այծ և եվրոպական վախեր. Թրամփն անձամբ կդիմավորի Պուտինին՝ Ալյասկայում

Մոլորակի նոր քարտե՞զ, միջուկային պատերա՞զմ, թե՞ երկար սպասված խաղաղություն, այս երեք տարբերակը և էլի շատ սցենարներ վերլուծաբանների հիմնական սպասելիքներն են Պուտին-Թրամփ հանդիպումից։ Աշխարհի ամենակարևոր քաղաքական հասցե դարձած Ալյասկայի Անքորիջ քաղաքում Պուտինն ու Թրամփը բանակցությունների կնստեն Երևանի ժամանակով 23:30-ին: Մինչ դա Անքորիջ են ժամանում պաշտոնական պատվիրակությունները՝ Մոսկվայից ու Վաշինգտոնից: