Լրահոս
Հասարակական
12:53
24.10.25
6 639

Ցավալի է հոգևոր եղբորն այդ վիճակում տեսնել. Տեր Պարգևը՝ Ստեփան Ասատրյանի մասին

Img default alt hy

«Ամեն դեպքում ցավալի է հոգևոր եղբորը տեսնել..., հուսանք ինչ-որ բան կփոխվի»,- անդրադառնալով Ստեփան Ասատրյանի ցուցաբերած վարքագծին՝ «News.5tv.am»-ի հետ զրույցում ասաց Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Պարգև Զեյնալյանը:

Դիտարկմանը, որ Ստեփան Ասատրյանը պատրաստվում է կիրակի օրը պատարագ անել, Պարգև քահանան արձագանքեց.

«Հուսով ենք՝ իրավիճակը այդքան չի սրվի, որովհետև հաստատ ազգային մեր միասնության առումով ամենավնասակար երևույթներից է»:

Հարցին, թե ՆԻկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը ինչքան է շարունակվելու, Տեր Պարգևը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում բոլորս մեր ազգային արժեքների, հավատքի, պատմության, գաղափաների և այդ գաղափարները մարմնավորող մարդկանց կողքին միասնաբար կարողանանք համբերել:

Թե մինչև որտեղ, ինձ թվում է ինքն էլ չգիտի»,- ասաց Տեր Պարգևը: