Լրահոս
Քաղաքական
13:56
25.12.24
566

Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին. Նիկոլ Փաշինյան

Img default alt hy

Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին: Այս մասին իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռը Բաքու-Գրոզնի չվերթը իրականացնելիս վթարային վայրէջք է կատարել Ակտաու քաղաքից 3 կմ հեռավորության վրա: