Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:53
17.07.22
140

Բորելը խոստովանել է ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների դանդաղ ազդեցությունը

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական երկրները պետք է սպասեն, մինչև հակառուսական պատժամիջոցների ազդեցությունն ավելի նկատելի դառնա։ Այս մասին հուլիսի 16-ին իր բլոգում գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։

Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սահմանափակումները դեռ այնքան էլ նկատելի չեն, բայց դրանք կարող են արդյունավետ լինել երկարաժամկետ հեռանկարում։

«Պատժամիջոցները պահանջում են ռազմավարական համբերություն, քանի որ ցանկալի արդյունքի հասնելու համար կարող է երկար ժամանակ պահանջվել»,- ասվում է հրապարակման մեջ։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը գրել է, որ աշխատանքներ են տարվում ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը G7-ում դաշնակիցների և գործընկերների սահմանափակող միջոցներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Բորելը հիշեցրել է , որ սահմանափակումներն արդեն ուղղված են Ռուսաստանում գրեթե 1200 ֆիզիկական անձանց և գրեթե 100 կազմակերպություններին, ինչպես նաև Ռուսաստանի տնտեսության զգալի հատվածներին:

Միևնույն ժամանակ ողջ հունիսին հաղորդվում էր, որ ԵՄ երկրները չեն կարողացել համձայնության հասնել հակառուսական պատժամիջոցների հարցում։

Ընդունված հիմնական պատժամիջոցներից մեկը, ըստ Բորելի, մինչև այս տարվա վերջ Ռուսաստանից ԵՄ նավթի 90%-ի գնումը դադարեցնելն է՝ Մոսկվային զրկելով համապատասխան եկամուտներից։ Սակայն տարբեր երկրների վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ բազմիցս ասել են, որ նման քայլի հետևանքները կարող են «աղետալի» լինել եվրոպական երկրների տնտեսության ու բնակչության համար։

Բացի դրանից, Բորելը նշում է՝  սա, թերևս, ամենակարևորն է՝ նավթի աստիճանական էմբարգոն և գազի ներկրման կրճատումով Եվրոպան ազատվում է Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից։ Մենք երկար տարիներ քննարկել ենք այդ հարցը ԵՄ մակարդակով, բայց հիմա իրականացնում ենք։

Իր հերթին, Ռուսաստանի Դաշնությունը վստահ է, որ նավթի և գազի մատակարարումների դիվերսիֆիկացիան որևէ կերպ չի ազդի Կրեմլի վրա, այլ, հակառակը, ավելի ցավոտ «կհարվածի» սահմանափակումներ կիրառող երկրներին։