Լրահոս
Հասարակական
17:00
29.12.24
692

Բոմբ Ամանոր կամ զգուշացում ծնողներին. հրավառ նյութերի շուկան մնում է չվերահսկվող

Տոնական օրերին մանկական վնասվածքների հիմնական պատճառը շարունակում են մնալ գրավիչ ճայթուկները: Հայաստանում հրավտանգ միջոցների օգտագործումը կարգավորվում է օրենսդրությամբ: Քաղաքացիներին թույլատրվում է կիրառել միայն փոքր ուժգնության ճայթուկներ կամ հրավառություններ՝ որոշակի պայմաններում։ Բայց երեխաների կամ այլ անձանց կողմից դրանց օգտագործումը շատ հաճախ շարունակում է անվերահսկելի մնալ: