Լրահոս
Արցախ
13:09
27.12.22
93

Բլոկադայի 16-րդ օրն է. Արցախի ԱԱԾ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը

372 ժամ փակ է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը: 16 օր Արցախը բլոկադայի ենթարկած ադրբեջանցիների հատուկ ծառայություններն արցախցիներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ բնակիչներին խուճապի մատնելու համար: Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ թշնամին օգտագործում է արցախցիների «Ֆեյսբուք»-յան էջեր:

«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն»,- նշված է հաղորդագրությունում: