Լրահոս
Հասարակական
13:34
30.11.22
97

Բեռնատարն ընկել է ձորակը. վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

Img default alt hy

Նոյեմբերի 29-ին` ժամը 20.20-ի սահմաններում, Լոռու մարզի Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 8-րդ կմ-ին «Իվեկո» մակնիշի բեռնատարը դուրս եկել երթևեկելի մասից և շուրջ 40 մետր բարձրությունից ընկել ձորակը: Վարորդը՝ 44-ամյա Բաղդասար Բաղդասարյանը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Կատարվում է նախաքննություն։