Լրահոս
Աշխարհ
22:44
27.11.22
229

Բելգիայում զանգվածային անկարգություններ են

Img default alt hy

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Բելգիայի հավաքականի՝ Մարոկկոյից 0-2 հաշվով կրած աղմկահարույց պարտությունից հետո Բրյուսելի փողոցներում անկարգություններ են սկսվել, հաղորդում է Belga լրատվական գործակալությունը։

Երկրպագուները այրել են մեքենաներ, ջարդել մայրաքաղաքի գրասենյակների և շուկաների ապակիները։

Լրացուցիչ ուժեր են ներգրավվել մայրաքաղաք՝ անկարգությունները կանխելու համար։ Քաղաքապետը բնակիչներին հորդորել է դուրս չգալ կենտրոնական փողոցներ։

Նշենք՝ հանդիպումը կայացել է առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում։ Հանդիպման առաջին գոլը խփվել է 73-րդ րոպեին։ Ավելացված երկրորդ րոպեին Մարոկկոյի հավաքականի հարձակվող Զաքարիա Աբուհլալը խփեց երկրորդ գնդակը։

Այսօրվա խաղն աշխարհի առաջնությունում Բելգիայի և Մարոկկոյի հավաքականների երկրորդ հանդիպումն էր։ 1994 թվականին մարոկացիները նվազագույն հաշվով զիջել են բելգիացիներին՝ 1։0 հաշվով։ Աշխարհի առաջնությունում Բելգիան երբեք չի պարտվել աֆրիկյան թիմերին։