Լրահոս
Միջազգային
16:23
26.11.22
108

Բելգիայի վարչապետը ժամանել է Կիև

Img default alt hy

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն ժամանել է Կիև։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ողջույններ Բելգիայի վարչապետին։ Մենք սկսում ենք բանակցությունները։ Համոզված եմ, որ դրանք առարկայական և օգտակար կլինեն երկու կողմերի համար»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում և տեսագրություն է տեղադրել հանդիպման սկզբից։

Շաբաթ օրը ավելի վաղ Լեհաստանի և Լիտվայի վարչապետներ Մատեուշ Մորավիեցկին և Ինգրիդա Սիմոնիտեն ժամանել են Կիև և իրենց ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալի հետ ստորագրել են համատեղ հայտարարություն։