Լրահոս
Միջազգային
11:05
28.02.22
318

Բելառուսում հանրաքվեի միջոցով հաստատել են Սահմանադրության փոփոխությունների ընդունումը

Img default alt hy

Բելառուսի հանրապետությունում կիրակի օրը՝ փետրվարի 27-ին կայացած հանրաքվեի արդյունքում հաստատվել են երկրի Մայր օրենքում փոփոխությունները:

Ըստ նախնական արդյունքների՝ փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 65,16%-ը, ուղիղ եթերում ասել է ԿԸՀ նախագահ Իգոր Կարպենկը։

Նրա խոսքով, փոփոխությունների ընդունմանը դեմ է քվեարկել ընտրողների 10,07 տոկոսը։

ԿԸՀ-ն հրապարակել է նաև ընտրողների՝ հանրաքվեին մասնակցության ցուցանիշը՝ 78,63 տոկոս։ ԿԸՀ ամփոփիչ նիստը նշանակված է մարտի 3-ին։