Լրահոս
Քաղաքական
21:25
28.11.22
117

ԲԴԽ-ն միլիոնների գնում է արել Սամվել Ալեքսանյանի «Վեգայից»․ Hraparak.am

Img default alt hy

Նոյեմբերի 21-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը որոշում է ստորագրել ԲԴԽ-ի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդից 70 միլիոն դրամ հատկացնելու վերաբերյալ, գրել է Hraparak.am-ը։

Որոշման մեջ նշված է, որ հատկացված գումարով Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով գնումներ են կատարելու։

Այսպես, 22 և 29 հատ օդորակիչ են գնել հայտնի գործարար, իշխանության հետ սերտ կապեր հաստատած Սամվել Ալեքսանյանին պատկանող «Վեգա» խանութների ցանցից։ 29 հատ «12000 BTU» օդորակիչների ձեռքբերման համար վճարվել է 5 միլիոն 365 հազար դրամ, իսկ թվով 22 հատ «24000 BTU» օդորակիչների ձեռքբերման համար՝ 7 միլիոն 700 հազար դրամ։

40 հատ գրասեղանների համար նախատեսվել է վճարել 4 միլիոն 389 հազար դրամ։
«Ֆեմիդա» ձայնագրառման համակարգը ձեռք բերելու նպատակով պայմանագիր է կնքվել «Յունիքոմփ» ընկերությունից, որի դիմաց ԲԴԽ-ն վճարել է 39 միլիոն 780 հազար դրամ։ Հիշեցնենք, որ այս ընկերությունը ևս լավ հարաբերություններ ունի իշխանության հետ։ 2021 թվականին «Յունիքոմփը» 1,5 միլիոն դրամ նվիրատվություն է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Ղեկավարի բազկաթոռների ձեռքբերման նպատակով՝ Դատական դեպարտամենտի և «ԼԵՎԱՆ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով թվով 100 հատ ղեկավարի բազկաթոռների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ է նախատեսվել 6 միլիոն 979 հազար դրամ։
«Մեգաօֆիս» ՍՊԸ-ից 5 միլիոն 915 հազար դրամի գնել են աթոռներ և համակարգչային աթոռներ: