Լրահոս
Քաղաքական
11:42
16.02.25
330

Բայրամովը և Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Img default alt hy

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Նախարար Բայրամովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում առկա իրավիճակի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, կողմերը մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում, մասնավորապես Գազայի հատվածում և Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։