Լրահոս
Միջազգային
22:25
26.02.22
3 520

Բայդենը «Երրորդ համաշխարհային պատերազմն» անվանել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների այլընտրանք

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Երրորդ համաշխարհային պատերազմի» սկիզբն անվանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների այլընտրանք Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ 

«Կար երկու տարբերակ՝ սկսել երրորդ համաշխարհային պատերազմ, սկսել ֆիզիկական պատերազմ Ռուսաստանի հետ, կամ տարբերակ թիվ երկու. անել այնպես, որ մի երկիր, որն այդքան հակասում է միջազգային իրավունքին, կվճարի իր արածի գինը», - ասել է Բայդենը։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ սահմանված պատժամիջոցները դարձել են «պատմության մեջ ամենախոշորը»։