Լրահոս
Հայաստան
10:00
18.07.22
229

Բախվել են VAZ 2115-ն ու ՊԱԶ ավտոբուսը․ կա 1 զոհ, 3 վիրավոր

Img default alt hy

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24․5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Գևորգ Գրիգորյանի վարած VAZ 2115 և 40-ամյա Արման Շահինյանի վարած «ՊԱԶ 32053» մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ․ Գրիգորյանը տեղում մահացել է։ 

Վթարի հետևանքով ՊԱԶ-ի վարորդ Ա․ Շահինյանը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն։ Իսկ ժամը 03։00-ին Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Մայրուհի Լևոնյանը և 32 ամյա Էմմա Մարտոյանը, ովքեր հայտնել են, որ վնասվածքները ստացել են նշված ավտովթարից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը պատկանում է «Մարտունի ՊՈՒԱԿ» ԲԲԸ-ին, ավտոբուսում եղել են 22 ուղևորներ, այդ թվում երեխաներ, ովքեր պարի միջոցառումից վերադառնում էին Մարտունի։