Լրահոս
Տարածաշրջան
13:15
25.12.24
369

Բաքվից Գրոզնի ուղևորված մարդատար օդանավը կործանվել է

 

Վերջին տեղեկությունները Բաքվից Գրոզնի ուղևորված մարդատար օդանավի կործանման մասին. 28 մարդ է, Ղազախստանի առողջապահության նախարարության տեղեկություններով, տեղափոխվել Մանգիստաուի շրջանային հիվանդանոց, նրանց մեծ մասի վիճակը ծանր է: Առավոտյան է մարդատար օդանավը կործանվել Ակտաու քաղաքից երեք կիլոմետր հեռու: Ադրբեջանական ավիաուղիներին պատկանող «Էմբրայեր 190» օդանավում 62 ուղևոր է եղել և անձնակազմի հինգ անդամ: Ադրբեջանանական լրատվամիջոցները տարածել են ուղևորների ցուցակը: Մեծ մասը Ադրբեջանի քաղաքացի է: Օդանավում նաև Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի քաղաքացիներ են եղել: Նախնական վարկածով՝ օդանավը կործանվել է թռչունների երամի հետ բախվելու պատճառով: Գրոզնի ուղևորված օդանավը այնտեղ վայրէջք չի կատարել մառախուղի պատճառով, հայտնում է Գրոզնիի օդանավակայանի մամուլի ծառայությունը: Այն փոխել է ուղղությունը, ուղևորվել է Մախաչկալա, հետո՝ Ակտաու: Ղազախական այդ քաղաքում փորձել է վթարային վարէջք կատարել, սակայն օդանավը կործանվել է: Աղետից հետո Ալիևը Ռուսաստանից վերադառնում է Բաքու: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։