Լրահոս
Հայաստան
17:58
25.02.21
67

ԱԺ շենքը հսկում են ավտոմատներով զինված հատուկջոկատայինները

Img default alt hy

Տելեգրամի Mediaport ալիքը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես են ԱԺ-ն հսկում ավտոմատներով զինված հատուկջոկատայինները։

Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ-ի մոտ ընթանում է ընդդիմության հավաքը։ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները հայտարարել են Բաղրամյան պողոտան փակելու մասին։

Այսօր ԳՇ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչից հետո Փաշինյանը հայտարարել էր, թե գեներալիտետի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ և իր աջակիցներին Հանրապետության հրապարակ էր հրավիրել։

 Ազատության հրապարակում՝ ի աջակցություն բանակի հանրահավաք էր իրականացրել նաև «Հայրենիքի փրկության շարժումը», ինչից հետո քայլերթով հասել էր Բաղրամյան պողոտա։